«Մուրացան» և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրներն ամփոփեցին նախորդ տարվա կատարված աշխատանքները:
Համալսարանական հիվանդանոցների ու կլինիկաների ղեկավարներն ըստ ոլորտների ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին ներկայացրին ամենամյա հաշվետվությունը:
Զեկուցվեց ոչ միայն կատարված աշխատանքների, այլև առաջիկա ծրագրերի մասին: Կարևորվեց բոլոր ստորաբաժանումների` մոտ տարվա աշխատանքային պլանի առկայությունը և դրա իրականացումը:
Ամփոփելով խորհրդակցությունները՝ երկու բժշկական կազմակերպություններին էլ տրվեցին բուժօգնության որակի բարելավմանն ու մյուս աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված հանձնարարականներ: