Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՀՀ անկախության տոնը վիրավոր զինվորների մասնակցությամբ նշվեց համալսարանական հիվանդանոցում

ՀՀ անկախության տոնը վիրավոր զինվորների մասնակցությամբ նշվեց համալսարանական հիվանդանոցում

Համալսարանական հիվանդանոցն այսօր կրկին մարդաշատ էր: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն յուրաքանչյուր կարևոր տոն մենք նշում ենք ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած հերոս տղաների հետ։ ՀՀ անկախության օրվա առթիվ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժում ստացող վիրավոր տղաներին շնորհավորեցին հասարակական, մշակութային անվանի գործիչները, որոնց հետ զինվորները բազմիցս առիթ են ունեցել շփվելու և ընկերանալու։

Տղաների համար սպասված հյուրերից էր՝ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով իր դրական խոսքով ու ջերմ վերաբերմունքով միշտ տղաների կողքին է։ Տղաներին այցելած առաջատար բժիկներից մի քանիսը հայտարարեցին նոր նախաձեռնության մասին․ մեկ օրվա աշխատավարձը նվիրաբերել վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի ստեղծման աշխատանքներիին։

Նշենք, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից օրեր առաջ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին աջակցելու համար աճուրդի հանված Վաղարշակ Էլիբեկյանի «Հին Թբիլիսի» կտավը գտավ իր տիրոջը։ Նկարը 1.500 եվրոյով գնեց Ալիկ Բաբայանը:

Միջոցառման մասնակիցները վստահ են, որ, հայրենիքը պաշտպանելու համար ամենաթանկը՝ առողջությունը զոհած տղաներն ամենից լավ գիտեն անկախության գինը և հենց նրանք՝ հայրենիքի հերոս պաշտպանները պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում և պետք է գնահատված զգան իրենց, քանի որ յուրաքանչյուրի սխրանքը մեր խաղաղության ու անվտանգության երաշխիքներից է։