Կենտրոնական համալիրի բուժկետի բժիշկ Աստղիկ Ասրյանը արժանացավ շնորհակալագրի

Կենտրոնական համալիրի բուժկետի բժիշկ Աստղիկ Ասրյանը արժանացավ շնորհակալագրի

ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացավ Կենտրոնական համալիրի բուժկետի բժիշկ Աստղիկ Ասրյանը: Կլինիկական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական նիստի ընթացքում երկարամյա աշխատակցին շնորհակալություն հայտնեցին կատարած ծանրաբեռնված, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար:

 

Բժշկական բուհի շրջանավարտը 1980 թվականից աշխատել է տարբեր բժշկական, այդ թվում՝ համալսարանական հաստատություններում, այնուհետև Կենտրոնական համալիրում:

Ընդգծում է, որ չորս տասնյակից ավելի տարիների ընթացքում սիրով ու մեծ պատասխանատվությամբ է կատարել իրեն վստահված գործը:

 

«Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս, ուսանողներին, աշխատակազմին համատեղ աշխատանքի համար»,- նշեց համալսարանականը՝ ավարտելով երկար տարիների գործունեությունը բժշկական համալսարանում: