Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը

ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի  ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարին Բագրատ Բավեյանը ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը՝ կարողացել է համախմբել և ամենածանր պահերին եղել է կողմնորոշիչ հիվանդանոցի անձնակազմի համար:

«Իր կյանքի 25-ին տարին Բագրատ Բավեյանը նվիրել է երեխաների առողջությանը»,- ասաց ռեկտորը:

Արմեն Մուրադյանը խոսելով մարտահրավերների մասին՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին հորդորեց՝ պահպանելով հիվանդանոցի ձեռքբերումները՝ ավելացնել նոր որակ:

Բագրատ Բավեյանը նշեց, որ պատիվ է ունեցել երկար տարիներ աշխատել համալսարանական հիվանդանոցի մեծ անձնակազմի հետ:

«Կյանքի այս փուլում ընտրություն եմ կայացրել՝ ի օգուտ մասնագիտական զարգացման»,-շեշտեց նա՝ մաղթելով, որ տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ավելի մեծ արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ երեխաների առողջության:

«Երեխաների առողջության համար ներդրած յուրաքանչյուր լումա տարիների ընթացքում յոթ անգամ ավել վերադառնում է»,- եզրափակեց Բագրատ Բավեյանը:

Համալսարանական հիվանդանոցի նորանշանակ պաշտոնակատար Հռիփսիմե Ապրեսյանը ստանձնելով պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը նշեց, որ համալսարանական թիմի աջակցությամբ պատրաստ է կատարել առավելագույնը՝ հիվանդանոցի աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը երկար տարիներ համալսարանական հիվանդանոցը ղեկավարելու համար Բագրատ Բավեյանին հանձնեց պատվոգիր: