ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանական թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում, ծանոթացել շենքային և տեխնիկական հագեցվածության պայմաններին:
Պոլիկլինիկայի վարիչ Հրանտ Տեր-Պողոսյանը ներկայացրել է հաստատության ձեռքբերումները, խոսվել է նաև առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին: