Ապրիլի 7-ը կրկնակի տոն է․ այն միավորում է Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Առողջության տոները։
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին ջերմություն, սեր ու բարեկեցություն:
Կնոջ առողջությունը, գեղեցկությունն ու ժպիտը տղամարդու հարստությունն է։
Կնոջ ամենաբարձր կոչումը մայր լինելն է։ Տոնական օրն ունի յուրահատուկ խորհուրդ․ մեծարանքի են արժանանում հայ մայրերը՝ որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր։ Մայրերը հայ օջախների ամուր հիմնասյունն են։ Թող անսպառ լինի ձեր եռանդը, գեղեցկությունն ու երիտասարդությունը՝ ի նպաստ հայրենասեր սերունդ դաստիարակելու ձեր վեհ առաքելության։
Գարնանային գեղեցիկ տոնը շատ լավ առիթ է՝ առանձնահատուկ շնորհավորելու կին բուժաշխատողներին։
Սիրելի գործընկերներ, երախտագիտության և ակնածանքի խոսքեր ուղղելով ձեզ՝ պետք է ընդգծեմ, որ դուք մեր հասարակության շատ կարևոր մասն եք։ Դժվար է պատկերացնել առողջապահական համակարգն առանց կին բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան աշխատանքի և անգնահատելի ներդրման:
Մաղթում եմ ձեզ խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ։
ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան