Հոկտեմբերի 5-ը Ուսուցիչների համաշխարհային օրն է: Մեր երկրում ևս այն հռչակված է Ուսուցչի օր:
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորոեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Դուք իրականացնում եք ուսուցչի անգնահատելի առաքելությունը և կրում եք այդ բարձր կոչումը մեծ նվիրումով՝ կրթելով ու կյանք ճանապարհելով նոր սերունդների:
Աշխարհի, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների դժվար այս ժամանակահատվածում ավելի է ընդգծվում մանկավարժի գործունեության կարևորությունը: Դուք եք դեպի մեծ կյանք ճանապարհ ընկնող, կիրթ գրագետ, հայրենիքի ապագայի զարգացման համար պատասխանատու քաղաքացիների գլխավոր երաշխավորը: Վստահ եղեք, որ կրթության մեջ այսօրվա ձեր կատարած ներդրումը վաղվա Հայաստանի հիմնասյունն է:
Մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ, որ նվիրական աշխատանքը կարողանաք շարունակել միմիայն խաղաղ պայմաններում»:
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր