Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լույս է տեսել La Revue du Praticien-ի հայալեզու տարբերակը

Լույս է տեսել  La Revue du Praticien-ի հայալեզու տարբերակը

Santé Arménie միությունն իր կրթական ծրագրերի շրջանակում հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` հայ ընթերցողին տրամադրել ֆրանսիական հեղինակավոր բժշկական պարբերականերից մեկի` La Revue du Praticien-ի հայալեզու տարբերակը։

70-ամյա պատմություն ունեցող այս պարբերականը կրթել է ֆրանսիացի բժիշկների մի քանի սերունդ և շարունակում է այդ ծանրակշիռ գործը։ Իր բաժանորդների մեծ զանգվածով (ավելի քան 20 000 բժիշկ)՝ այն ֆրանսալեզու պարբերականների շարքում առաջատարներից է։

Պարբերականի հայերեն տարբերակը լույս է տեսնում և անվճար տարածվում է Santé Arménie-ի միջոցներով` առանց որևէ սահմանափակման։

Հուսով ենք՝ այն նույնպես կծառայի հայ բժիշկներին մասնագիտական նոր գիտելիքներով զինելու և սերունդներ կրթելու գործին։

Պարբերականի առաջին համարը կարող եք կարդալ այստեղ: