Մասնագիտական կողմնորոշման դասընթացները բժշկական մայր բուհում շարունակվում են: ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը «Մասնագետ» ծրագրի շրջանակում այս անգամ հյուրընկալել էր «Նոր Լույս» հասարակական կազմակերպության անդամներին:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական աշխատանքներին, շրջեցին բժշկական համալսարանի տարբեր ստորաբաժանումներում:
Կարիերայի կենտրոնի կրթական այս և այլ նախաձեռնությունները շարունակական են:
Նշենք, որ «Մասնագետ» դասընթացների շարքն արդեն ունի բժշկական կրթությամբ հետաքրքրվող ավելի քան 1200 մասնակից: