Աշխարհի բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային օր:
Օրը առիթ է ընձեռում ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր հղելու իրենց գործի նվիրյալներին:
Լուսանկարներում մարդիկ են, որոնք երբեք կադրում չեն երևում, սակայն նրանց ամենօրյա քրտնաջան աշխատանքը կարևոր դեր ունի բժշկական մայր բուհի անխափան գործունեության համար:
Սրտանց շնորհավորում ենք ԵՊԲՀ բոլոր աշխատակիցներին տոնի առիթով՝ բարձր գնահատելով յուրաքանչյուրիդ անձնվեր և բարեխիղճ աշխատանքը:
Մաղթում ենք ձեզ անսպառ եռանդ, հաջողություններ և առողջություն: Ֆոտոշարքը՝ Մարի Գալստյանի