Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է

Մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1987 թվականից սկսած՝ մայիսի 31-ը հայտարարել է Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում:

ԱՀԿ հետազոտության համաձայն՝ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները մահվան 2-րդ ամենատարածված պատճառն են: ԱՀԿ հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա՝ այս տարվա կարգախոսն է «Մեզ պետք է սնունդ, ոչ թե ծխախոտ»: