Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեր հայրենակից Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր է

Մեր հայրենակից Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր է

Ամերիկահայ մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արդեմ Պատապուտյանը Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Մեր հայրենակիցը 2021 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակին արժանացել է ամերիկացի գիտնական, ֆիզիոլոգ Դեվիդ Ջուլիուսի հետ համատեղ «Ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերում» թեմայով:

2021 թվականի Նոբելյան մրցանակը նախատեսում է 10 միլիոն շվեդական կրոնա (մոտ 1,1 միլիոն դոլար) պարգևավճար:

Նյարդաբան Արդեմ Պատապուտյանը նաև հեղինակավոր «Կավլի» մրցանակի դափնեկիր է, որին արժանացել է սրտի բջիջների և այլ օրգանների աշխատանքի վրա մարդու մարմնի ճնշման ազդեցության թեմայով հետազոտության համար:

Կարևոր է ընդգծել, որ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Պատապուտյանը «Քոբրեյն» (COBRAIN – Armenia) ծրագրի գործընկեր է։ Դեռևս 2016 թվականի մայիսի 23-ին նա հյուրընկալվել էր բժշկական բուհում։ Հայաստանում նրա առաջին դասախոսությունը կրում էր «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» խորագիրը։

Նշենք, որ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հայն ամերիկաբնակ կլիմատոլոգ Դորք Սահակյանն էր: