Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մի՛ գնա». միջոցառում՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին

«Մի՛ գնա». միջոցառում՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին

Բժշկական մայր բուհում շարունակվում է Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումների շարքը:

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի և Ռազմաբժշկության ֆակուլտետի ջանքերով կազմակերպված հերթական միջոցառումը, մարտի դաշտում, հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակին նվիրված այլ միջոցառումների պես, դժվար էր մասնակցել առանց հուզմունքի և արցունքների:

«Մի գնա» խորագիրը կրող բեմադրությանը ներկա էին հերոս տղաների հարազատները, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Նախքան միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ խոնարհեցին տղաներին նվիրված հուշատախտակի առջև:

Միջոցառման մտահղացումը երկար պատմություն ունի:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Աստղիկ Առաքելյանի հեղինակած սցենարը կյանքի կոչվեց բժշկական կադրերի դարբնոցի պատերի ներսում:

Սեր, հայրենիք, պատերազմ թեման արծարծող «Մի գնա» խորագրով միջոցառման հիմնական գաղափարն էր՝ մի լքիր արյան և ցավի գնով պահպանված հայրենիքդ, հավերժ պահպանիր անմահացածների հիշատակը:

Պատերազմի հետևանքով զոհված ապագա բժիշկներին, իրենց կյանքը հանուն կյանքի տված ռազմական բժիշկներին, դեղագետներին բժշկական մայր բուհը հիշում է՝ նրանց մասնագիտական և մարդկային սխրանքներն ուսանողներին ներկայացնելով: