Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային կրթական նոր ծրագիր բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար

Միջազգային կրթական նոր ծրագիր բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար

Ծրագիրն իրականացվելու է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ և մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվանից:

Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռնի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո:

Բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել.

  • Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ,
  • Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ,
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ,
  • Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ,
  • Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։

Տեղեկացնենք, որ դիմումներն ընդունվում են հունիսի 27-ից մինչև սեպտեմբերի 14-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք 3–րդ հարկ):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Բարձրագույն կրթության դիպլոմ և միջուկ, դրանց պատճեները,
  • Անձնագիր, անձնագրի պատճենը,
  • Չորս 3×4 լուսանկար,
  • Մոտիվացիոն նամակ (1 էջ)
  • Ինքնակենսագրություն (CV)

 


Հեռ.: 011 621 018
E-mail: mph@ysmu.am