Պրոֆեսորը հոգեբանի կրթություն ստացել է Լունդի համալսարանում (Շվեդիա), և աշխատել է որպես մանկական հոգեբան 1976–1983թթ.: Այնուհետև ավարտել է Գյոթենբուրգի համալսարանը (Շվեդիա)՝ ստանալով բիզնեսի կազմակերպման մագիստրոսի որակավորում:
Մասնագետն ունի Շվեդիայի առողջապահության կառավարման բնագավառում աշխատանքի ավելի քան 30 տարվա փորձ: Նա հանդիսանում է Շվեդիայի Յոնգշոպինգ տարածաշրջանի Կառավարման և Պլանավորման խմբի անդամ, Որակի Շվեդական ինստիտուտի խորհրդի անդամ, Հարավարևելյան ռեգիոնների Առողջապահության որակի ռեգիստրների ղեկավար, Առողջապահության բարելավման ինստիտուտի ավագ դասախոս, Բրիտանական բժշկական ամսագրի կողմից կազմակերպված Որակի միջազգային ֆորումի ռազմավարական կոմիտեի ղեկավար:
1978-2000թթ. Գոռան Հենրիքսը նաև մարզել է Շվեդիայի բասկետբոլի հավաքականը: Նա ելույթներով և զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում և ֆորումներում: Առողջապահությանը՝ մասնավորապես ուռուցքաբանության բարելավմանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է: