Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն Գերմանիայում միջազգային ցուցահանդեսի է մասնակցել

ԵՊԲՀ-ն Գերմանիայում  միջազգային ցուցահանդեսի է մասնակցել

Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը մայիսի 12-ին և 13-ին Բեռլինում կազմակերպել էր «Study World» 12-րդ միջազգային կրթական ցուցահանդեսը, որին մասնակցեցին շուրջ 150 համալսարաններ և կրթական կազմակերպություններ ավելի քան 25 երկրից:

Գերմանիայում Հայաստանի դեսպանության ու DAAD Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության աջակցությամբ առաջին անգամ ներկայացվեց նաև Հայաստանի տաղավարը, որտեղ իր տեղն ուներ նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանի գլխավորությամբ ԵՊԲՀ-ն ներկայացրեցին ԼՕՌ ամբիոնի ասիստենտ Լորա Շուքուրյանը, նյարդաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Սարգիս Աբրահամյանը և էնդոկրինոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր Կարինե Մինասյանը:

Ցուցահանդեսի մասնակիցներին և ապագա ուսանողներին հետաքրքրում էին համալսարան ընդունվելու կարգը, ֆակուլտետները, կեցության ծախսերն ու պայմանները, ինչպես նաև՝ այլ բուհերից ԵՊԲՀ տեղափոխվելու հնարավորությունները:

Հայաստանի մասին պատմող գրքերի, ինչպես նաև այլ նյութերի շնորհիվ ցուցահանդեսի այցելուները ծանոթացան մեր երկրի պատմությանն ու մշակույթին:

Ցուցահանդեսի հայաստանյան մյուս մասնակից բուհերն էին Երևանի պետական համալսարանն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը: