Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համագործակցություն Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի հետ

Մասնագետների խումբն այսօր այցելեց համալսարանական թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա: Հյուրերին ներկայացվեց զեկույց ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման մասին:

Կլինիկա այցին հաջորդեց պատվիրակության անդամների հանդիպումը հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի, ստոմատոլոգիական, ինչպես նաև հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկաններ Լազար Եսայանի և Սաթենիկ Բաղդասարյանի և ԲՈւՀ-երի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Օհանյանի հետ:

Հստակեցվեցին միջհամալսարանական գործակցության հետագա քայլերը: Մասնավորապես, նշվեց, որ արդեն փետրվարի առաջին տասնօրյակում երկամսյա կրթական ծրագրով մեր համալսարան կժամանի 1, իսկ Պիրոգովի անվան համալսարան կմեկնի 2 կլինիկական օրդինատոր:

Ընդգծվեց, որ բժշկական համալսարանը նպատակ ունի ոչ միայն շարունակել և ամրապնդել առկա համագործակ­ցու­թյուն­ները, այլև ընդլայնել գործընկերության շրջանակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ուսանողների գործնական հմտությունները զարգացնելուն ուղղված նոր ծրագրերին: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

Պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը կարևորեց նաև հետագայում դասախոսական կազմի համար շարունակական փոխանակման ծրագրերի իրականացումը: