Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական մասնագետների աշխատանքային այցերն Իսպանիայի և Իտալիայի գործընկեր բուհեր

Համալսարանական մասնագետների աշխատանքային այցերն Իսպանիայի և Իտալիայի գործընկեր բուհեր

Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի SAFEMED (Simulation in Undergraduate MEDical Education for Improvement of SAFEty and Quality of Patient Care) նախագծի շրջանակում ԵՊԲՀ մասնագետներն աշխատանքային հանդիպումներ անցկացրին Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի և Իտալիայի Կատանիայի համալսարանի ներկայացուցիչների հետ։  

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը, Միջազգային համագործակցության բաժնի պետ, SAFEMED նախագծի համակարգող Աննա Ղազարյանը, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, նախագծի որակի ապահովման հանձնաժողովի ԵՊԲՀ ներկայացուցիչ Արամ Հայրապետյանն ապրիլ և մայիս ամիսներին կատարված այցերի ընթացքում ծանոթացան բժշկական կրթության ոլորտում եվրոպական գործընկեր համալսարանների առաջատար փորձին։

Գործուղումից հետո բուհի դասախոսներն ամբիոնների աշխատակիցներին ներկայացրին OSCE (Objective Structure Clinical Examination) քննությունների անցկացման և բարելավման նպատակով միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները։