Համալսարանական մասնագետը` ESHRE հեղինակավոր միջազգային կազմակերպության համաժողովում

Համալսարանական մասնագետը` ESHRE հեղինակավոր միջազգային կազմակերպության համաժողովում

Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմինե Հարությունյանը Մարդու վերարտադրության և սաղմնաբանության եվրոպական ընկերության (European Society of Human Reproduction and Embryology – ESHRE)` ոլորտի առաջատար միջազգային կազմակերպության 42-րդ ամենամյա համաժողովում ներկայացրել է գիտական հետազոտություն:

Այսպիսի միջազգային գիտական հարթակները կարևոր հնարավորություն են՝ ներկայացնելու հետազոտական արդյունքները, փոխանակելու մասնագիտական արժեքավոր փորձը և նպաստելու վերարտադրողական բժշկության շարունակական զարգացմանը։

Վերարտադրողական գիտության և բժշկության ոլորտի առաջատար միջոցառումն անցկացվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում` հուլիսի 5-ից 8-ը։

Մարդու վերարտադրության և սաղմնաբանության եվրոպական ընկերությունը ստեղծվել է 1985 թվականին: Կազմակերպության նպատակներն են նպաստել վերարտադրողական կենսաբանության և սաղմնաբանության ըմբռնմանը,

հետազոտություններին և հետագա հետազոտությունների արդյունքների տարածմանը հանրության, գիտնականների, կլինիցիստների և պացիենտների ասոցիացիաների շրջանում, ինչպես նաև համապատասխանաբար իրազեկել Եվրոպայի քաղաքական գործիչներին և քաղաքականություն մշակողներին։

Ընկերությունը նաև զբաղվում է բժշկական կրթական գործունեությամբ, տվյալների գրանցամատյանների մշակմամբ, կլինիկական և լաբորատոր ընթացակարգերի անվտանգության և որակի բարելավման մեթոդների ներդրմամբ։