Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

​Հայաստանի և Ռուսաստանի բժիշկները մասնագիտական արդի հարցեր են քննարկել

​Հայաստանի և Ռուսաստանի բժիշկները մասնագիտական արդի հարցեր են քննարկել

Ռուսաստանից ժամանած պրոֆեսորների պատվիրակության կազմում էր նաև ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, անվանի ուրոլոգ Ալեքսանդր Վասիլևը, ով նաև Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր է:

Ճառագայթային ախտորոշման և ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներին մեկ հարկի տակ արդեն 4-րդ անգամ համախմբող միջոցառման նպատակն էր ընդլայնել տարիներ առաջ ձևավորած համագործակցությունը, ծանոթանալ ոլորտում առկա նորարարություններին:

Հայաստանի և Ռուսասատանի բժիշկները քննարկեցին նաև մասնագիտական արդի հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունանական դարձնել միջազգային այս սեմինարի անցկացումը:

Նշենք, որ սեմինարը հավաստագրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 5 ՇՄԶ կրեդիտով: