Մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ Լոուրենս Ֆոլկները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր է։
Cure2Children հիմնադրամի Բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետը եվրոպական 2 երկրի՝ Իտալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։
Բացի դրանից, Լոուրենս Ֆոլկները Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության, Ամերիկյան արյունաբանական ընկերության և Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության անդամ է։
Ուշագրավ է, որ անվանի մանկաբույժը մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման անմիջական մասնակիցն էր։ Փոխպատվաստումն իրականացվել էր պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։