Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

МИР 24 / Армения-ն հյուրընկալվել էր ԵՊԲՀ թանգարանում

МИР 24 / Армения-ն հյուրընկալվել էր ԵՊԲՀ թանգարանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակում է МИР 24 / Армения-ն հյուրընկալվել էր Հայաստանի բժշկության պատմությունը ներկայացնող ԵՊԲՀ թանգարանում, որը շուտով նորովի կներկայանա հանրությանը:

Բժիշկ-վետերանների լուսանկարներն ու անձնական պատմությունները խնամքով ցուցադրված են բուհական թանգարանում` նպատակ ունենալով այցելուների, երիտասարդ սերնդի համար մշտարթուն պահել ավագների մարդկային ու մասնագիտական սխրանքներով լի ուղին:

Անգնահատելի է բոլոր այն բուժաշխատողների դերը, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի թե՛ առավել ծանր սկզբնական փուլում, թե՛ հետագայում, իրենց անձնվեր աշխատանքով օգնել են փրկել հազարավոր վիրավորների կյանքեր, վերականգնել վերջինների առողջությունը և վերադարձնել ռազմաճակատ:

Թեմայի շուրջ խոսել են թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Վարդուհի Խաչատրյանը և Բժշկական կենսաբանության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Մաթևոսյանը:

Նյութի սկզբնաղբյուրը