ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի այսօր անցկացրած բաց դռների օրվա շրջանակում դիմորդները և նրանց ծնողները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալ կրթական արդեն գործող, ինչպես նաև նոր ծրագրերին:
Այդ ֆակուլտետ կարող են ընդունվել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ այլ բուհերից (բակալավրի աստիճանը պարտադիր է): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր չորս մագիստրոսական մասնագիտացված ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն երկու մագիստրոսական մասնագիտացված ծրագրերին:
Դեկան Մարինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ֆակուլտետի հնարավորությունները նշեց, որ հանրային առողջության նպատակն է առաջին հերթին իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են ոչ թե անհատի, այլ բնակչության առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը:
Հանրային առողջության մասնագետների պահանջարկը ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում գնալով մեծանում է: Այդ մասին վկայեցին նաև ֆակուլտետի շրջանավարտները, որոնցից շատերն այսօր հաջողությամբ աշխատում են թե պետական, թե մասնավոր հատվածում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ֆակուլտետի առաջիկա ծրագրերի հիմքում մեր երկրում «հոսպիտալ մենեջմենթ» գաղափարի ներդրումն ու զարգացումն է, առողջապահության կազմակերպիչների պատրաստումը:
Միջոցառումը հնարավորություն տվեց դիմորդներին պատկերացում կազմել այս մասնագիտացման հեռանկարների մասին, ինչպես նաև տեղում ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Հանրային առողջության» ֆակուլտետի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝