Ապրիլի 25-27-ը Սոչիում տեղի ունեցավ «МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» XX հոբելյանական միջազգային ամենամյա համագումարը, որին գիտական զեկուցմամբ մասնակցեց և բժշկական համալսարանը ներկայացրեց Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Վրեժ Շահրամանյանը։
Անվանդական դարձած միջազգային ամենամյա գիտաժողովը գիտական լրջագույն հարթակ է, որտեղ ամեն տարի հավաքվում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ ուրոլոգներ, անդրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ։
Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի զեկույցը նվիրված էր սեռական առողջության արդի խնդիրներից մեկին՝ սեռական անհաջողության տագնապային սպասման համախտանիշին («Синдром тревожного ожидания сексуальной неудачи»)։
Ուշագրավ է այն փաստը, որ այս տարի գիտաժողովի կազմակերպիչները՝ ի դեմս ակադեմիկոս, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Արմաիս Կամալովի, Վրեժ Շահրամանյանին շնորհեցին հատուկ մրցանակ («За междисциплинарный вклад в развитие программы мужского здоровья»)` հաշվի առնելով նրա բազմամյա ակտիվ մասնակցությունը «МУЖСКОЕ ЗДОРОВЬЕ» կոնգրեսին։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով մասնագիտական շարունակական հաջողություններ։