Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նալբանդյան 47 հասցեում բացվեց անվանի բժիշկ-գիտնական Սոս Սիսակյանի հուշատախտակը

Նալբանդյան 47 հասցեում բացվեց անվանի բժիշկ-գիտնական Սոս Սիսակյանի հուշատախտակը

Նալբանդյան 47 հասցեում այսօր բացվեց բժշկագիտության բնագավառի ականավոր գործիչ Սոս Հմայակի Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Միջոցառումը համախմբել էր բժիշկ-գիտնականի գործընկերներին, աշակերտներին ու ընտանիքի անդամներին:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին բժշկական համալսարանի երախտավորները: Ներկաները մեծ ջերմությամբ էին հիշում մի քանի տարի առաջ կյանքից հեռացած իրենց գործընկերոջ մասնագիտական ձեռքբերումներն ու մարդկային արժանիքները:

Պրոֆեսոր Սոս Սիսակյանը ծնվել է 1936 թվականին Արարատի շրջանի Այգեզարդ գյուղում: 1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1970թ.-ից աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում` որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1989-2008թթ. ղեկավարել է ԵՊԲՀ բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնը: Մասնագետի կողմից մշակվել և ներդրվել է փորձարարական պայմաններում սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր մեթոդ: Սոս Սիսակյանը «Բժշկական կենսաբանություն» բուհական դասագրքի, ինչպես նաև 200 գիտական աշխատությունների հեղինակ է:

Նշենք, որ բժիշկ-գիտնականի մասնագիտական գործունեությունն այսօր հաջողությամբ շարունակում է որդին՝ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյանը:

 

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting