Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նոր գրքեր` գրադարանին

Նոր գրքեր` գրադարանին

Բիոքիմիայի և կենսաբանության պրոֆեսոր, GXP Biopharma ընկերության հիմնադիր, Աշոտ Պետրոսյանի նախաձեռնությամբ և Կարիերայի կենտրոնի հետ գործակցությամբ բժշկական բուհի գրադարանը համալրվեց նոր գրքերով:

Հերթական նվիրատվությունը փոխանցեցին վերոնշյալ ընկերության ներկայացուցիչներ Ռուզան Պետրոսյանը և Ստեփան Ոսկանյանը:

«Մեր այստեղ լինելը փաստում է այն մասին, որ ընկերության հիմանդիր, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Պետրոսյանը հավատարիմ է աջակցելու իր որոշմանը»,- ասաց Ռուզան Պետրոսյանը` շնորհակալություն հայտնելով գրադարանի աշխատակազմին` ի դեմս վարիչ Մարինե Սարոյանի համագործակցության համար:

Գրադարանի վարիչն էլ փաստեց, որ տրամադրված գրքերը շատ կարևոր են ուսանողների համար. «Ապագա բժիշկները հաճախ են հարցնում, հետաքրքրվում անգլալեզու գրականությամբ, և վստահ եմ, որ համալրումը նրանց համար միանշանակ ուրախալի է»:

Նշենք, որ պարոն Պետրոսյանը մասնագիտական գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում, սակայն մշտապես պահպանել է կապը հայրենիքի հետ:

Սա նրա հերթական տասնյակ գրքերի նվիրատվությունն է, որոնց շարքում է Netter (The Netter Collection of Medical Illustrations) ստեղծագործությունների ամբողջ ցանկը՝ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ատլասը, այլ հեղինակավոր հրատարակություններ: