Ուսանողների միջազգային օրվա առթիվ ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ առանց կրթության և շարունակական մասնագիտական զարգացման հնարավոր չէ պատկերացնել բժշկի աշխատանքը:
Կրթությունը բոլոր ժամանակներում առաջմղման և հաջողության հասնելու ամենակարևոր գրավականն է:
Սիրելի ուսանողներ, ապագա բժիշկներ, ձեր բարձր պատասխանատվությունը, արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունն են մեր հասարակության առողջության կարևոր երաշխիքներից:
Թող 100-ամյա բժշկական բուհում ամեն օր ձեռք բերվող արժեքավոր գիտելիքները լրացնեն մարդասիրական արժեքներին՝ ամբողջացնելով մերօրյա կոչումով բժշկի իրական կերպարը:
Եղեք կրթված, ապագայի լուսավոր ծրագրերով զինված և իհարկե երջանիկ: