Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը:
ՀԱՐՑ 1 Ե՞րբ է հեռացվում ուսանողը ուսումնական հաստատությունից
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242- Ն հրամանով հաստատված կարգի համաձայն հաստատությունից ուսանողը հեռացվում է.
1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի ( երբ ընթացիկ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին թույլատրվում է մինչև ավարտական տարվա սկիզբը լրացնել առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, հաստատության կողմից սահմաված կարգով և ժամկետներում ևս 2 անգամ վերահանձնելով համապատասխան առարկայական դասընթացները),
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում,
3) հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում:
ՀԱՐՑ 2 Ե՞րբ է ազատվում ուսանողը ուսումնական հաստատությունից
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242- Ն հրամանի համաձայն հաստատությունից ուսանողը ազատվում է
1) իր դիմումի համաձայն,
2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում
ՀԱՐՑ 3 Ե՞րբ է դադարեցվում ուսանողի ուսումնառությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242- Ն հրամանով հաստատված կարգի համաձայն ուսանողի ուսումնառությունը դադարեցվում է.
1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,
2) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում,
3) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ձևակերպելու դեպքում
ՀԱՐՑ 4 Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողների (բարձրագույն և հետբուհական կրթությամբ) իրավունքները և պարտականությունները
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն սովորողն իրավունք ունի՝
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրության 132-րդ կետի համաձայն սովորողն իրավունք ունի`
Կանոնադրության 136-րդ կետի համաձայն սովորողը պարտավոր է՝
ՀԱՐՑ 5 Ե՞րբ է տրամադրվում ուսման վճարի լրիվ փոխհատուցում պետության կողմից
ՀՀ կառավարության 2006թ.հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման համաձայն.
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`
ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.
բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`
առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
ՀԱՐՑ 6 Ե՞րբ է տրամադրվում ուսման վճարի մասնակի փոխհատուցում պետության կողմից
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`
ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.
բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.
գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.
դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.
ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:
ՀԱՐՑ 7 Ե՞րբ է թույլատրվում ուսանողական իրավունքների վերականգնումը
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. նոյեմբերի 17-ի N 1242- Ն հրամանով հաստատված կարգի համաձայն հաստատությունից ուսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, ուսուցման բոլոր ձևերում, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած ուսանողների, որոնք վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են, անկախ լիցենզիայով սահմանված տեղերի քանակի: