Համաշխարհային օրացույցում փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է:
Արշավի նպատակն է միավորել անհատներին և պետություներին քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու գործում՝ կանխելով միլիոնավոր մահեր:
Այս տարվա միջոցառումների կարգախոսն է «Լրացնելով խնամքի բացը․ յուրաքանչյուր ոք արժանի է քաղցկեղի խնամքի հասանելիությանը»։
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։ Ամեն տարի քաղցկեղից մահանում է 10 միլիոն մարդ։ Այնուամենայնիվ, քաղցկեղի դեպքերի առնվազն մեկ երրորդը կանխարգելելի է: