Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Փոխանակային այցեր՝ հայ և արտասահմանցի ուսանողների միջև

Փոխանակային այցեր՝ հայ և արտասահմանցի ուսանողների միջև

Շուրջ 20 միջազգային ուսանող IFMSA-ի (International Federation of Medical Students’ Associations) հեղինակավոր SCOPE կլինիկական փոխանակային ծրագրի շրջանակում հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում հնարավորություն ունեցավ ընդլայնելու բժշկական փորձառությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «ԲԻԼ» Հայաստանի առողջապահական ուսանողների ասոցիացիայի  համագործակցության արդյունքում:

Ապագա բժիշկները կլինիկական պրակտիկան անցան «Մուրացան», «Հերացի» և «Միքայելյան»  համալսարանական հիվանդանոցներում:

Նշենք, որ «ԲԻԼ» Հայաստանը ծրագրի շրջանակում մեր երկրում ապահովել էր   ուսանողների հարմարավետ և արդյունավետ մասնակցությունը, ԵՊԲՀ-ի աջակցությամբ ապահովել էր նաև կացարան «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տարածքում գտնվող հանրակացարաններում:

Հայաստանից մեկնած 10 ուսանող նույն ժամանակահատվածում տարբեր երկրների հիվանդանոցներում զարգացրին իրենց կլինիկական հմտությունները։ Հայաստան ժամանած ուսանողները կլինիկական փորձառությունից բացի ծանոթացան հայկական մշակույթին՝ այցելելով ազգային ուտեստների և խմիչքների միջոցառումների:

Կազմակերպեց այցեր Երևանի, Գառնու, Գեղարդի և Գյումրու պատմամշակութային վայրեր:

Փոխայցերն ուսանողներին հնարավորություն տվեցին մշակութային փոխանակության՝ դառնալով հարուստ փորձառություն թե՛ մասնագիտական, թե՛ մշակութային առումով: