Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրոֆեսոր Կոնստանտին Լևոնի Նազարեթյանը կդառնար 100 տարեկան

Պրոֆեսոր Կոնստանտին Լևոնի Նազարեթյանը կդառնար 100 տարեկան

2021թ հունիսի 15-ին լրացավ անվանի գիտնական, մանկավարժ, հայ դատական բժշկության  լավագույն  ներկայացուցիչներից մեկի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր՝ պրոֆեսոր Կոնստանտին Լևոնի Նազարեթյանի 100-ամյակը:

Կ.Լ.Նազարեթյանը ծնվել է 1921 թվականին Երևանում, 1940 թվականին ավարտել է Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը և զորակոչվել գործող բանակ, որտեղ ծառայել է մինչև Մեծ Հայրենական պատերազմի ավարտը, ունեցել է ավագ լեյտենանտի կոչում:

1947թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժ-պրոֆիլակտիկ ֆակուլտետ: Ուսման ընթացում նշանակվել է ինստիտուտի արոֆկոմիտեի նախագահ: Ակտիվ հասարակական աշխատանքի և գերազանց առաջադիմության համար արժանացել է պետական մրցանակի: Ինստիտուտն ավարտելուց հետո 1953թ. նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության դատական բժշկության բյուրոյի դատաբժշկական փորձագետ և Երևանի պետական բժշկական ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի ավագ լաբորանտ: 1962 թվականին թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո նշանակվել է ամբիոնի ասիստենտ, իսկ 1967-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում և նշանակվել է ամբիոնի դոցենտ: Ինստիտուտում աշխատելու տարիներին նա ակտիվորեն մասնակցել է ինչպես ինստիտուտի, այնպես էլ հանրապետության հասարակական աշխատանքներին՝ եղել է ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, հանդիսացել է հանրապետության «Գիտելիք» ընկերության բժշկական սեկցիայի նախագահ: 1974 թվականին Կ.Նազարեթյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում:

1979 թվականին Կ.Լ.Նազարեթյանը նշանակվում են ԽՍՀՄ առողջապահության նախարարության հիգիենայի և թունաբանության Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի  տնօրեն: Միևնույն ժամանակ ընտրվում է ԽՍՍՀՄ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Կ.Նազարեթյանը 1991թ. վերադարձել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի  դատական բժշկության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնին, որտեղ և աշխատել է մինչև 2010 թվականը:

Երկար տարիների աշխատանքային, գիտական և մասնագիտական հմտությունները Կ.Լ.Նազարեթյանը սիրով փոխանցել է երիտասարդ սերնդի փորձագետներին: Մեծ են Կ.Նազարեթյանի ծառայությունները բժշկական կադրերի, մասնավորապես, դատաբժշկական փորձագետների պատրաստման բնագավառում: Կ.Լ.Նազարեթյանի գիտական աշխատանքները հիմնսկանում նվիրվսծ են եղել Հայաստանում գրանոզանով ախտահարված ցորենազգիների որպես սննդանթերք օգտագործելուց թունավորումներից մահացածների մահվան պատճառների և կենդանի մնացածների թունավորման բարդությունների ուսումնասիրությանը: Կ.Լ. Նազարեթյանը զբաղվել է նաև բժշկական բարոյագիտության հարցերով: Կ.Նազարեթյանը հեղինակ և համահեղինակ է 84 գիտական հոդվածների, 2 մենագրության, 2 դասագրքի, 9 մեթոդական ցուցում:

Կ.Լ.Նազրեթյանը մեծ հեղինակություն էր վայելում ուսանողության, դատական բժիշկների  և ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում:

Դատական բժշկության ամբիոնի վարիչ՝

բժշկական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր և իրավունքի պրոֆեսոր

                                                             Շ.Ա.Վարդանյան