Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Քննարկվեց բժշկական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալեց Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ  Անուշ Սահակյանին:

Չլինելով ԵՊԲՀ շրջանավարտ և 31 տարի ապրելով արտերկրում, մեր հայրենակիցը մշտապես կապի մեջ է հայ գործընկերների հետ և մեծ նպատակ ունի նպաստել 100-ամյա բժշկական դարբնոցում, ծննդավայրում նոր ծրագրերի իրականացմանը:

Նախորդ տարի իր ղեկավարած Health for Armenia Initiative նախաձեռնության շրջանակում նա արդեն սարքավորումներով աջակցել է «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքին:

Այս անգամ հայրենիք կատարած այցի շրջանակում մասնագետը եղել է նաև Արցախում, աշխատանքային տարբեր հանդիպումներ ունեցել հայաստանյան բժշկական կազմակերպություններում:

Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրի նախաձեռնողականությունը, նշեց, որ ԵՊԲՀ-ն բաց է համագործակցության համար՝ ուսումնական, կլինիկական, գիտական, ինչպես նաև սոցիալական ուղղվածության ոլորտներում:

Ռեկտորն ընդգծեց, որ համագործակցության առանցքում կլինեն ուսումնական՝ մասնավորապես գրադարանային ցանցի բարելավման ծրագրերը:

Բուհի ղեկավարն անդրադարձ կատարեց նաև հայ սովորողների արտերկրում հետազոտական ծրագրերի իրականացման, վերապատրաստումների, փոխանակային ծրագրերի հնարավորություններին՝ կարևորելով վերադարձից հետո հայրենիքում այդ ծրագրերի կիրառումն ու տարածումը:

Health for Armenia Initiative նախաձեռնության հիմնադիրը նշեց, որ այս այցի նպատակն առողջապահության ոլորտի կարիքների գնահատումն է՝ սկսած բժշկական կրթությունից մինչև բուժսպասարկում:

Նշենք, որ Անուշ Սահակյանը բժշկական կրթություն է ստացել Նյու Յորքում, կլինիկական օրդինատուրա է անցել Բոստոնում, ունի նաև հանրային առողջության մագիստրոսի և կլինիկական ինֆորմատիկայի մասնագետի կրթական աստիճաններ: Առաջիկայում՝ սեպտեմբերի վերջին նախատեսվող այցի շրջանակում, արտերկրից ժամանած մեր հայրենակիցը դասախոսությամբ հանդես կգա ապագա բժիշկների և հայ գործընկերների համար՝ խոսելով հանրային առողջապահական թեմաների՝ այդ թվում պատվաստվելու կարևորության մասին:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet betpark