Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմաբժշկական ֆակուլտետն ունի 15 առաջին կուրսեցի

Ռազմաբժշկական  ֆակուլտետն ունի 15 առաջին կուրսեցի

ԵՊԲՀ ռազմաբժշկական  ֆակուլտետ ընդունված 15 առաջին կուրսի ուսանող այսօր որպես ապագա ռազմական բժիշկ մեկնարկեց բժշկական կրթությունը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը ողջունելով կուրսանտներին՝ ասաց, որ պատիվ և պարտականություն է բժշկական բուհի սովորող լինելը: «Լավ սովորելու պարագայում ձեզ սպասվում է մասնագիտական փայլուն ապագա»,-փաստեց ֆակուլտետի ղեկավարը՝ ուսումնական գործընթացում կարևորելով բարձր առաջադիմությունն ու կարգապահությունը:

Վարդան Ծատուրյանի խոսքով՝ ֆակուլտետի առաջնահերթություններից է ապահովել կրթական բարձր որակ՝ Հայոց բանակի համար մրցունակ ապագա ռազմական բժիշկներ կրթելու նպատակով: «Դուք այսօր մեկդարյա պատմություն ունեցող բուհի ուսանողներն եք և պետք է աչքի ընկնեք ձեր կարգապահությամբ, բարձր առաջադիմությամբ՝ օրինակ ծառայելով բոլորին»,-ասաց ֆակուլտետի պետը՝ հիշեցնելով, որ բժշկական բուհի շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր որակներով աչքի են ընկնում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: