Բժշկական համալսարանի շրջանավարտների շարքում առանձնահատուկ տեղ ունեն Ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած կուրսանտները, որոնք կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական երդում են տալիս. կրկնակի պատասխանատվություն` որպես բժիշկ, և հայրենիքի պաշտպան:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած 9 շրջանավարտ, ավադույթի համաձայն, ավարտական դիպլոմների միջուկները ստացան Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, որտեղ դրվում է անվանի ռազմական բժիշկ Լևոն Օրբելու անձնական կնիքը։
Պատմական, մշակութային կարևոր նշանակության այս թանգարանում, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին, շրջանավարտները ծանոթացան անվանի ռազմական բժիշկների անցած ուղուն` գիտակցելով համաշխարհային հռչակ վայելող ակադեմիկոսի օրինակով առաջնորդվելու կարևորությունը:
«Նրանց առջև դրված է բարձր նշաձող, որը իրենց մասնագիտական ճանապարհն անցնելու ընթացքում պետք է հաղթահարեն պատվով,», -ասաց ՌԲՖ պետ Վարդան Ծատուրյանը:
Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին բարի և խաղաղ ծառայություն, մասնագիտական հաջողություններ մաղթեցին միջոցառմանը հրավիրված հյուրերը՝ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամները:
Ռազմահայրենասիրական ավանդույթ դարձած միջոցառման խորհուրդը կպահպանվի բժշկական բուհն ավարտած ապագա ռազմական բժիշկների համար: