Թռչնամիսը և ձուն ավանդաբար համարվում են սալմոնելոզի փոխանցման հիմնական գործոն և պահանջում են պահպանման, տեղափոխման և պատրաստման առանձնահատուկ պայմաններ: Մեծ Բրիտանիայի պարենային ստանդարտների գործակալությունը (FSA) հայտնել է, որ իրենց կողմից իրականացված հետաքննության արդյունքում, պարզվել է, որ սալմոնելայով վարակման դեպքերը կապված են ներկրված ձվի հետ։
Երկրում սննդային թունավորման բռնկման հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ հարյուրավորները՝ հիվանդացել։
Ըստ Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալության (UKHSA)՝ սալմոնելայով վարակման դեպքերի ալիքը «կարող է կապված լինել Մեծ Բրիտանիա ներկրված ձվերի հետ»:
Գործակալությունը հաստատել է բռնկման հետ կապված մեկ մահվան դեպքը։ Սալմոնելան սովորաբար առաջացնում է գաստրոէնտերիտ, որը հիմնականում ենթակա է ինքնալավացման։
Այնուամենայնիվ, այս բռնկման հետևանքով տուժածների 38 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունեցել, իսկ երկու անձի մոտ զարգացել է սեպսիս։
Սննդամթերքի ստանդարտների գործակալությունը (FSA) BBC-ին հայտնել է, որ խոցելի խմբերը չպետք է սպառեն թույլ կամ թերեփված ձու՝ հանրային սննդի վայրերում սնվելիս։
Նշվում է, որ այս խմբի մեջ են մտնում մինչև հինգ տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, հղի կանայք և առողջական խնդիրներ ունեցողները։
Խոցելի խմբերը պետք է խուսափեն թարմ պատրաստված այնպիսի ուտեստներից, որոնք պարունակում են հում ձու (օրինակ՝ մայոնեզ կամ սուֆլե): Սակայն ռեստորանում սնվելիս կամ պատվերով սնունդ գնելիս կարելի է օգտագործել լավ/պինդ եփված ձու պարունակող ուտեստներ։
Ձու օգտագործելու վերաբերյալ խորհուրդները մնում են անփոփոխ։ Լավ եփված և հիգիենայի կանոնների պահպանմամբ մշակված ձուն չպետք է սննդային անվտանգության ռիսկ ներկայացնի։
Այնուամենայնիվ, խիստ թույլ իմունային համակարգ ունեցող և բժշկի հսկողությամբ սննդակարգ պահանջող անձինք պետք է հետևեն իրենց բժշկի խորհրդին։
Յուրաքանչյուր ոք, ով շփվում է ձվի, դրա կեղևի կամ փաթեթավորման հետ, պետք է միշտ մանրակրկիտ լվանա ձեռքերը տաք ջրով ու օճառով և դրանից հետո պատշաճ կերպով չորացնի դրանք։
Որո՞նք են սալմոնելոզի ախտանիշները։
Սալմոնելան սովորաբար առաջացնում է թեթև ընթացքով հիվանդություն, թեև թուլացած իմունային համակարգ ունեցող խոցելի խմբերի մոտ հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթացք ունենալ։
Սննդային թունավորման ախտանիշներն են՝
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակում առաջացրած սնունդն ընդունելուց հետո՝ մի քանի ժամվա կամ մի քանի օրվա ընթացքում։
Սալմոնելոզը հաճախ առաջանում է աղտոտված սնունդ օգտագործելու կամ դրա հետ շփվելու հետևանքով, իսկ մարդուց մարդուն փոխանցվելու դեպքերը հազվադեպ են։
Սալմոնելայի տարածումը կանխելու համար կան պարզ քայլեր՝
Այս տեղեկությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ Անգլիայում վարակված սննդի օգտագործման հետևանքով սալմոնելայով թունավորման դեպքերը հասել են վերջին տասնամյակի առավելագույն ցուցանիշին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սալմոնելոզի բռնկումներ գրանցվում են ամենուր, հատկապես շոգ եղանակին, ևս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել սննդամթերքի անվտանգության կանոնները, որոնք նույնն են բոլոր տարածաշրջաններում` զարգացած և զարգացող երկրներում: