Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով գիտաժողով՝ ԵՊԲՀ-ում

‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով գիտաժողով՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, բուհի 100-ամյակին նվիրված, անցկացրեց ‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով գիտաժողով։

Հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր, էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ադա Թադևոսյանն ընդգծելով գիտաժողովի կարևորությունը՝ անդրադարձավ մարդու հոգեկան խոցելիությանը՝ սեռական հարաբերության էվոլյուցիայում:

Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը խոսեց սեքսոլոգիական պրակտիկայում ֆիզիոլոգիական և կլինիկական ասպեկտների մասին՝ կարևորելով երիտասարդ սերնդի սեռական կյանքի առողջ դաստիարակությունը:

Գիտաժողովի ընթացքում այլ մասնագետների կողմից ևս բազմակողմանիորեն քննարկվեցին սեռական խանգարումների ախտածագման հոգեկան և սոմատիկ ասպեկտները, պատճառահետևանքային կապերը, խոսվեց սեռական առողջությանը վերաբերվող մի շարք հարցերի, տարածված խնդիրների մասին:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում էին սեքսոպաթոլոգներ, հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ, նյարդաբաններ, ուրոլոգներ, մաշկավեներաբաններ և ընտանեկան բժիշկներ։

Գիտաժողովն աշխատանքը կշարունակի վաղ, որի շրջանակում կներկայացվեն կլինիկական դեպքեր: