ԵՊԲՀ կազմում գործող ավագ դպրոցի հիմնանորոգման ավարտը սպասված իրադարձություն է, որին նախորդել է երկար ընթացք։
Բուհի ռեկտորատի հերթական նիստն անցկացվեց «Հերացի» ավագ դպրոցի հիմնանորոգված մասնաշենքում:
Ռեկտորատի անդամները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին դպրոցի մասնաշենքում, եղան դասասենյակներում, ծանոթացան ստեղծված պայմաններին և հնարավորություններին:
Բուհի ղեկավարը բարձր գնահատեց կատարված աշխատանքը` գոհունակության հետ մեկտեղ հետագա անելիքների համար հստակ ցուցումներ և կարգադրություններ անելով:
Ժամանակակից դասասենյակները հարմարավետ էին` աշակերտների համար որակյալ կրթություն ստանալու լայն հնարավորություններով։
Շրջայցից հետո անցկացվեց ԵՊԲՀ ռեկտորատի նիստը, որը հագեցած էր ուսումնական, կազմակերպչական, կլինիկական բազմաթիվ հարցերով: