Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շուտով կմեկնարկեն նոր գրադարանի շինարարական աշխատանքները

Շուտով կմեկնարկեն նոր գրադարանի շինարարական աշխատանքները

Օրեր առաջ նիդերլանդական ճարտարապետական DVDP ընկերությունը ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ապագա գրադարանի դիզայնի կոնցեպտը։ Շուտով արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները, որի արդյունքում ներկայիս 600 քմ տարածքն ընդլայնվելու է՝ դառնալով 3000 քմ զբաղեցնող, ամբողջովին նոր, ժամանակակից ուսումնական ու հետազոտական միջավայր, որն ավելին է լինելու, քան պարզապես գրադարան։

Նախագիծը ներառում է փակ և բացօթյա սրահներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած անհատական և խմբային աշխատասենյակներ, համակարգչային սենյակ, սրճարանային գոտի, ոչ ֆորմալ միջոցառումների անցկացման տարածք, ինչպես նաև հարմարավետ հանգստի գոտիներ՝ միտված ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։