Ստոմատոլոգիական ֆակուլտետում հրաժեշտ տվեցին շրջանավարտներին

Ստոմատոլոգիական ֆակուլտետում հրաժեշտ տվեցին շրջանավարտներին

Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներին այսօր ավարտական դիպլոմներ հանձնվեց:

Ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը շնորհավորելով և բարի երթ մաղթելով արդեն նախկին ուսանողներին նշեց, որ այս օրը արժևորվելու է և կարևորվելու է նրանց կյանքում:

«Կյանքի յուրաքանչյուր հատվածում մենք փակում ենք մի էջ և սկիզբ ենք դնում հաջորդին: Հաջորդը ձեր մասնագիտության մեջ կայացման, մասնագիտությունների փնտրման, ինչպես նաև անձնական երջանկություն ստեղծելու մեջ է: Ես հիշում եմ այն օրը, երբ ձեզ հետ առաջին անգամ հանդիպեցի սեպտեմբերի 1-ին: Մի բան եմ ուզում հիշեցնել ձեզ, որ սովորելը շատ կարևոր է լավ մասնագետ դառնալու համար, բայց չմոռանաք, որ երիտասարդ եք, երիտասարդությունը ձեր կյանքի ամենագեղեցիկ պարգևն է»,-նշեց դեկանը: