ԵՊԲՀ ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցավ ազգությամբ ռուս ստոմատոլոգ Յանա Ֆեյդմանի հեղինակային դասընթացի` «Ծամիչ ատամների ռեստավրացիա» թեմայով գործնական փուլը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացան ծամիչ ատամների կոմպոզիտային պլոմբանյութերով վերականգնման առանձնահատկություններին։
Նշենք, որ հյուրը մանկական ստոմատոլոգ է` մասնագիտացած էսթետիկ ռեստավրացման բնագավառում:
Նրա դասախոսությունները նվիրված են մեծահասակների և փոքրերի հիմնական ատամների ռեստավրացմանը:
Նախաձեռնողների փոխանցմամբ` աշխատանքյաին կիրակին` հունիսի 16-ը, լեցուն էր օգտակար տեղեկատվությամբ և հրավիրված մասնագետի փորձառությամբ: