ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանն այսօր այցելեցին «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները:
Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան գերժամանակակից հնարավորություններով հագեցած գիտակրթական կենտրոնի հնարավորություններին և պայմաններին:
Շինարարության պատասխանատուներին տրվեցին հանձնարարականներ:
Նշենք, որ «Ուղեղի կենտրոն»-ի կառուցման շնորհիվ ուղեղի ուսումնասիրության հետազոտությունները կկարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա: Կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: