Կրթություն է ստացել Դարթմութի բժշկության դպրոցում, այնուհետև նեղ մասնագիտացում անցել Beth Israel և Brigham and Women's բժշկական հաստատություններում: Նրա մասնագիտական շրջանակն ընդգրկում է կրծքագեղձի քաղցկեղը և քաղցկեղը վերապրած մարդկանց խնդիրները: Մինչ Սթենֆորդ տեղափոխվելը Լիդիա Շապիրան դասավանդել է Հարվարդի համալսարանում և աշխատել Մասաչուսեթսի հիվանդանոցում:
Նա նաև աշխարհահռչակ Journal of Clinical Oncology գիտական ամսագրի խորհրդատու խմբագիրն է, Միացյալ Նահանգների Հոգեսոցիալ ուռուցքաբանության միության տնօրենների խորհրդի անդամ, ԱՄՆ-ի Կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի ղեկավար: