Ուռուցքաբանության ոլորտում միջազգային սեմինար՝ ԵՊԲՀ-ում

Ուռուցքաբանության ոլորտում միջազգային սեմինար՝ ԵՊԲՀ-ում

Հուլիսի 21-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ESO-OncoDaily Educational Workshop in Breast and GI Oncology սեմինարը, որը նախատեսված էր ուռուցքաբանության տարբեր ուղղությունների մասնագետների միջև գործնական գիտելիքի փոխանակման և համագործակցության խթանման համար։

Ծրագրում ընդգրկված էին ժամանակակից և կիրառական թեմաներ։ Բացի լիարժեք զեկույցներից, սեմինարը ներառում էր ինտերակտիվ քննարկումներ՝ իրական դեպքերի վրա հիմնված, որոնց ընթացքում մասնագետները ներկայացրին իրենց փորձը և քննարկեցին ուռուցքաբանական ոլորտի արդիական խնդիրները։

Ծրագրի հիմնական բաժիններն էին՝ կրծքագեղձի և մարսողական համակարգի ուռուցքաբանություն, տումոր բորդ քննարկումներ՝ միջազգային և տեղական առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Սա բացառիկ հնարավորություն էր կիրառական գիտելիք ստանալու և շփվելու ուռուցքաբանության համաշխարհային առաջնորդների հետ։