Ուսանողական արշավ դեպի Ամբերդ ամրոց

Ուսանողական արշավ դեպի Ամբերդ ամրոց

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ կազմակերպել էր ուսանողական արշավ դեպի Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց:

Արշավին մասնակցում էր 30 ապագա բժիշկ և 5 դասախոս, որոնք կարողացան հաղթահարել 5 կմ տարածություն՝ վայելելով ինչպես բնության գեղեցկությունը, այնպես էլ պատմամշակութային ժառանգությունը։

Արշավը ղեկավարել է Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Արթուր Մարտիրոսյանը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանի խոսքով՝ բժշկական համալսարանում այսպիսի առողջարարական և մշակութային արշավները շարունակական են՝ դառնալով առողջ ապրելակերպի անբաժան մաս։