ԵՊԲՀ կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ բժշկական համալսարանում անցկացվում է«ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը, որը հիմնված է ամերիկյան բժշկական կրթության սկզբունքների վրա:
Ծրագրի ընթացքում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-5-րդ կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու բարձրորակ ուսումնական նյութերին, միջազգային դասախոսություններին և համալսարանական մասնագետների հետ անցնել գործնական պարապմունքներ:
Ուսուցումը ներառում է ժամանակակից նյութերի կիրառում, ինտերակտիվ պարապմունքներ և թեստավորում, գիտելիքի ամրապնդում: