Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսուցիչը կերտում է կրթության հիմքը

Ուսուցիչը կերտում է կրթության հիմքը

Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ:

Օրը խորհրդանշում է ուսուցիչների, մանկավարժների՝  ոչ միայն կրթության բնագավառում, այլև սովորողների որպես անձ կայացման հարցում ունեցած հսկայական ներդրման գնահատումը:

Ձեր կատարած աշխատանքն արժանի է մեծ ակնածանքի: Սերունդներ կրթելու ձեր առաքելությունը, անշուշտ, պահանջում է նվիրում, ինչը դուք իրականացնում եք մեծ պատասխանատվությամբ:

Այսօրվա մարտահրավերներն ընդգծում են կրթության, գիտության, գիտելիքի կարևոր և անփոխարինելի դերը:

Խորապես վստահ եմ՝ պետության զարգացման «բանալին» դպրոցում է:

Ապագա սերնդի կրթության, դաստիարակության գործում ձեր ներդրումը կանխորոշում է մեր պետության զարգացման ընթացքը, դրանից է մեծապես կախված` ինչպիսին է լինելու վաղվա օրը:

Իմ կոչն է ձեզ՝ նույն վճռականությամբ շարունակել աշխատանքն ու չլքել ձեզ վստահված դիրքը:

Եղե՛ք առողջ ու գնահատված:

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant