Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինքնագլորներից վնասվածքներ ստանալու խնդիրը դեռ արդիական է

Ինքնագլորներից վնասվածքներ ստանալու խնդիրը դեռ արդիական է

Համալսարանական բուժհաստատությունում գրեթե ամեն օր շարունակում են հոսպիտալացվել քաղաքացիներ, որոնք բազմաթիվ վնասվածքներ են ստանում ինքնագլորներ վարելիս: ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականը շարունակում է մշտադիտարկել ինքնագնաց սարքավորումներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով:

Այսպես, եթե մինչև ընթացիկ տարվա հուլիսը 1-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետեւանքով վնասվածքներ ստացած 38 տուժածի, ապա ընդամենը երկու ամսում` հուլիս-օգոստոսին, վերջինների թիվը կազմել է 31:

Ընդ որում՝ եթե նախկինում վնասվածք սատացածներն ըստ սեռի եղել են բաշխված հավասարաչափ, ապա ներկայում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ կազմելով տուժածների 81%-ը: Այժմ զգալի ավելացել է բժշկական օգնության դիմած հետիոտների տեսակարար կշիռը, որը 5%-ից աճել է մինչև 16%: Եթե նախկինում համալսարանական հիվանդանոց դիմած բոլոր տուժածները չափահաս էին, ապա հուլիս-օգոստոսին վնասվածք ստացածների տարիքային կառուցվածքն եղել է հետևյալը՝ 10%-ը մինչև 18 տարեկան, 77%-ը 18-30 տարեկան և 13%-ը 30 և բարձր տարիքային խմբի անձինք: Բարեբախտաբար, նվազել է կոտրվածք ստացած մարդկանց թիվը: Եթե առաջին կիսամյակում կոտրվածքներ հայտնաբերվել են տուժածների 24%-ի մոտ, ապա հունիս-հուլիսին՝ 13%-ի: Հոսպիտալացում պահանջվել է 1 դեպքում, մնացած բոլոր տուժածները ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:

Համալսարանական մասնագետների՝ մարդկանց առողջության համար վտանգ հանդիսացող այս փոխադրամիջոցի մասին ահազանգից հետո հանրային քննարկմանը ներկայացվեց օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ինքնագնաց սարքավորումներ վարելու կանոնների սահմանմանը:

Վստահ ենք՝ օրենսդրական կարգավորումներն ու դրանց կիրառման նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը կարող է էապես ազդել երթևեկության անվտանգության բարելավման վրա: