Մինչև 2035 թվականը, կանխատեսվում է, որ աշխարհի բնակչության կեսը՝ մոտ 4 միլիարդ մարդ, կապրի ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ

Մինչև 2035 թվականը, կանխատեսվում է, որ աշխարհի բնակչության կեսը՝ մոտ 4 միլիարդ մարդ, կապրի ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ

Ճարպակալման համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 4-ին՝ մարդկանց իրազեկելու ճարպակալման, դրա առողջական ռիսկերի և կանխարգելիչ միջոցառումների մասին:

Ընդհանուր առմամբ, մարդիկ կարծում են, որ քաշի ավելացումը գեղեցկության խնդիր է, սակայն այս հարցի վերաբերյալ անտեղյակությունը և իրազեկվածության պակասը կարող են հանգեցնել բարդ քրոնիկ հիվանդության։

Նյութափոխանակության խանգարումները նկատվում են բոլոր տարիքային խմբերում, ուստի 2026 թվականի Ճարպակալման համաշխարհային օրը կարևոր է հիշեցում է, որ ժամանակին բուժումը և կենսակերպի փոփոխությունները կարող են կանխել հետագա հնարավոր բարդությունները:

Ամեն տարի նոր թեմա է ընտրվում Ճարպակալման համաշխարհային օրվա համար: 2026 թվականի Ճարպակալման համաշխարհային օրվա թեման կենտրոնացած է «8 միլիարդ պատճառ ճարպակալման դեմ գործելու համար» գաղափարի շուրջ: Հիմնականում գաղափարն այն է, որ քանի որ աշխարհում կա ավելի քան 8 միլիարդ մարդ, ապա կա 8 միլիարդ պատճառ ճարպակալումը որպես համաշխարհային առաջնահերթություն դիտարկելու համար:

Ճարպակալումն ինքնին բարդ խնդիր է, բայց այն կարող է նաև այլ առողջական խնդիրներ առաջացնել, ինչպիսիք են շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, հոդերի ախտահարումը, անպտղությունը և քաղցկեղի որոշ տեսակներ:

Մինչև 2035 թվականը, կանխատեսվում է, որ աշխարհի բնակչության կեսը՝ մոտ 4 միլիարդ մարդ, կապրի ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։
Սա միայն մեծահասակների խնդիր չէ։ Մանկական ճարպակալումը արագորեն աճում է. դպրոցական տարիքի երեխաների շրջանում այդ ցուցանիշը 1975 թվականից ի վեր աճել է գրեթե հինգ անգամառավելապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Մանկության շրջանում առաջացած ճարպակալումը հաճախ շարունակվում է նաև չափահաս տարիքում՝ մեծացնելով լուրջ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը։

Ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրը մի շարք նախապայմաններ ունի, ինչպիսիք են աղքատությունը, խարանը, կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունը, առողջ սննդի սահմանափակ մատչելիությունը և առողջ ապրելակերպին չաջակցող միջավայրերը՝ այս ամենն ազդում է կյանքի ընթացքում ռիսկի և արդյունքների վրա։ Գրեթե 1 միլիարդ մարդ, այդ թվում՝ ավելի քան 400 միլիոն դպրոցական տարիքի երեխաներ, արդեն ապրում են ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ. կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականն այդ թիվը կհասնի 4 միլիարդի։

Ամեն տարի ոչ վարակիչ հիվանդություններից 1.7 միլիոն վաղաժամ մահերը պայմանավորված են ավելորդ քաշով և ճարպակալմամբ: Ըստ վիճակագրական տվյալների 2025 թվականին 400 միլիոնից ավելի երեխա և դեռահաս ունեցել է ավելցուկային քաշ կամ ճարպակալում:

Կանխատեսումների համաձայն 2030 թվականին ավելորդ քաշի և ճարպակալման համաշխարհային տնտեսական բեռը կկազմի 3.23 տրիլիոն դոլար:

Կանխատեսվում է, որ մինչև 2035 թվականը աշխարհի բնակչության կեսից ավելին (2 մարդուց 1-ը) կապրի ավելորդ քաշով և ճարպակալմամբ։

Այսօր ավելի քան 1 միլիարդ մարդ արդեն իսկ ապրում է ճարպակալմամբ։

Ճարպակալումը քրոնիկ առողջական վիճակ է, որը հայտնաբերվում է, երբ մարդը կուտակում է ավելորդ ճարպ, և դա սկսում է վնասել նրա ընդհանուր առողջությանը: Այն հայտնաբերելու համար մասնագետները վերլուծում են մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), իրանի շրջագիծը և նյութափոխանակության գնահատման արդյունքները: Սա շատ տարբեր է ժամանակավոր քաշի ավելացումից. ճարպակալումը առաջանում է հորմոնալ, գենետիկ, վարքային և շրջակա միջավայրի գործոններից։

Եթե ճարպակալումը երկար ժամանակ անտեսվի, այն կարող է ազդել այլ օրգանների վրա՝ էլ ավելի բարդացնելով իրավիճակը։

Ճարպակալման հիմնական պատճառներն են՝

  • Ժառանգականություն
  • Հորմոնալ անհավասարակշռություն
  • Նյութափոխանակության դանդաղում
  • Ֆիզիկական շարժունակության նվազում
  • Անառողջ սննդակարգ
  • Քնի խանգարում
  • Դեղերի կողմնակի ազդեցություններ

Մարդկանց մեծ մասն անտեսում է ճարպակալման ախտանիշները՝ կարծելով, որ դա կոսմետիկ խնդիր է։ Չափազանց անուշադրությունը կարող է առաջացնել.

  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ
  • Արյան բարձր ճնշում
  • Սրտի իշեմիկ հիվանդություն
  • Լյարդի ճարպային հիվանդություն
  • Օստեոարթրիտ
  • Քնի ապնոէ
  • Բեղմնավորման բարդություններ
  • Որոշակի քաղցկեղներ:

Ճարպակալման կանխարգելումը սկսվում է կենսակերպի փոփոխությունից և առողջության ժամանակին մոնիթորինգից՝ պարբերաբար ստուգումների միջոցով։

  •  Հավասարակշռված և առողջ սննդակարգ
  • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
  • Առողջության պարբերաբար ստուգումներ
  •  Անառողջ սննդի սահմանափակում
  • Լիարժեք քուն և սթրեսի կառավարում
  •  Իրազեկության բարձրացում:

Սովորաբար, ճարպակալումը բուժվում է կենսակերպի հիմնական փոփոխություններով, սակայն բժշկական միջամտությունը դառնում է անհրաժեշտ, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) 35 կամ ավելի բարձր է՝ ուղեկցող առողջական խնդիրների հետ մեկտեղ, կամ 40 կամ ավելի բարձր: 40-ին հավասար կամ ավելի ՄԶԻ-ն կոչվում է նաև հիվանդագին ճարպակալում:
2026 թվականի ճարպակալման համաշխարհային օրը գործողության կոչ է աշխարհի 8 միլիարդ բնակչության համար, յուրաքանչյուրիս համար։ Միասին մենք կարող ենք փոխել ճարպակալման պատմությունը։