Մոտենում է ջեռուցման սեզոնը, և մեծանում է օրգանական նյութերի ոչ լրիվ այրման հետևանքով առաջացող ածխածնի մոնօքսիդով (CO) կամ շմոլ գազով թունավորման հաճախականությունը: Ածխածնի մոնօքսիդն անգույն, անհոտ գազ է, որը առաջանում է բնական գազի, բենզինի, փայտի, ածուխի ոչ լրիվ այրման արդյունքում: Ածխածնի մոնօքսիդով թունավորումները հաճախ տեղի են ունենում փակ տարածքներում, որտեղ օդափոխությունը սահմանափակ է:
Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 մահվան դեպք։
Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների` 2022թ.-ին գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, մահացել է՝ 7, տուժել` 633 քաղաքացի: 2023 թ.-ին գրանցվել է ընդհանուր 286 դեպք, մահացել է 1, տուժել` 643 քաղաքացի: 2024թ.-ի ընթացքում գրանցվել է 308 դեպք, մահացել է 2, տուժել` 722 քաղաքացի։ 2025թ.-ի հունվար-հունիս 6 ամիսների ընթացքում գրանցվել է 172 դեպք, տուժել է 371 քաղաքացի:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում 2024 թվականին «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն է տրամադրվել 107 պացիենտի, որից 50-ը` 0-7 տարիքային խմբի երեխաներ են եղել, իսկ 57-ը` 7-18 տարեկան, 2025թ.-ի հունվարի 1-ից մինչ օրս նույն ախտորոշմամբ բուժօգնություն է տրամադրվել 73 պացինետի, որտեղ դեպքերի 59%-ը 7-18 տարեկան երեխաներն են:
Թունավորման հիմնական պատճառներն են.
Ածխածնի մոնօքսիդի թունավորումը կարող է առաջացնել հետևյալ ախտանիշները՝
Կանխարգելման միջոցառումներ:
Ածխածնի մոնօքսիդից թունավորումները կարող են լինել խիստ վտանգավոր, բայց դրանցից խուսափելը հնարավոր է ճիշտ կանխարգելման միջոցառումների միջոցով: Եղե՛ք զգույշ և հոգ տարեք ձեր առողջության համար: