Տրավմայի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 17-ին: Այս օրն առաջին անգամ նշվել է 2011 թվականին Նյու Դելիում (Հնդկաստան):
Ստեղծման հիմնական պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) և դրանց հետևանքով զոհերի ու հաշմանդամություն ստացողների ահագնացող թիվն էր:
Հետագայում նախաձեռնությունը տարածվեց ամբողջ աշխարհում՝ ներառելով տրավմաների բոլոր տեսակները:
Օրվա հիմնական նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը ճանապարհատրանսպորտային պատահարների, դժբախտ պատահարների և արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ֆիզիկական ու հոգեբանական տրավմաների կանխարգելման, ինչպես նաև առաջին օգնության ցուցաբերման կարևորության մասին:
Բժշկության մեջ տրավման արտաքին ազդեցության հետևանքով մարմնին հասցված ֆիզիկական վնասվածքն է (ինչպես նաև դրան հաջորդող հոգեբանական ցնցումը):
Ամենահաճախ հանդիպող պատճառներն են.
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տարեկան ավելի քան 5 միլիոն մարդ մահանում է տարբեր վնասվածքների հետևանքով, ինչը կազմում է համաշխարհային մահացության մոտ 9%-ը։
Տրավմաները հանդիսանում են մինչև 45 տարեկան անձանց մահվան և հաշմանդամության առաջնային պատճառներից մեկը:
Տրավմատոլոգիայում առանցքային հասկացություն է «Ոսկե ժամը»: Սա վնասվածքից հետո առաջին 60 րոպեն է, որի ընթացքում ճիշտ և արագ ցուցաբերված առաջին օգնությունը կամ մասնագիտական բժշկական միջամտությունը կիսով չափ` 50%-ով, մեծացնում է մարդու փրկվելու և լիարժեք ապաքինվելու հավանականությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահացության առաջին պատճառն են։
Տրավմաներ ստացողների մոտ 60-65%-ը տղամարդիկ են, ինչը պայմանավորված է ռիսկային աշխատանքներում և վարքագծում նրանց ավելի մեծ ներգրավվածությամբ։ Անկումներն ու ՃՏՊ-ները հանդիսանում են ողնուղեղի և գլխուղեղի տրավմատիկ վնասվածքների ավելի քան 70%-ի պատճառը։
Օրվա շրջանակում առողջապահական կազմակերպությունները հանրությանը հիշեցնում են պարզ, բայց կյանքեր փրկող կանոններ.
Այս օրը ամբողջ աշխարհում բժշկական կենտրոնները, հասարակական կազմակերպությունները և կրթօջախները կազմակերպում են.